Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բանակցությունները շարունակվո՞ւմ են

Բանակցությունները շարունակվո՞ւմ են
16.01.2013 | 13:42

Հունվարի վերջին Փարիզում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան` ասել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Նա ասել է, որ համանախագահները մտադիր են շարունակել տարածաշրջան պարբերական այցերը:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2615

Մեկնաբանություններ